Քիչ առաջ նայում էի հանրային կոչված, իրականում խիստ իշխանամետ հեռուստաընկերության լուրերի թողարկումը։ Գեբելսի քարոզչությունը իրենց համեմատ ղալաթ է արել։ Հայտարարեցին, թե 2018թվականից հետո Հայաստանում 300 հազար աշխատատեղ է ստեղծվել։ Ո՞ր ոլորտներում են դրանք ստեղծվել։ Բազում գործարաններ գովազդվեցին, սակայն այդպես էլ չբացվեցին։ Բիսմարկն ասել է՝ երբեք այնքան շատ սուտ չեն ասում, որքան ընտրություններից առաջ, որսից հետո և պատերազմի ժամանակ։ Ընտրությունների շեմին ենք, մինչև հունիսի 7 ինչքա՜ն մեծ ստեր ենք լսելու։
Ոսկան Սարգսյան